Պեսկովը մեկնաբանել է Ավստրալիայի և Նիդերլանդների մեղադրանքները


16:15 , 25 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի ուսումնասիրել մալայզիական «Բոինգ-777»-ի կործանման հետաքննությամբ զբաղվող միջազգային խմբի զեկույցը. հայտնում է РИА Новости-ն:

Նա նշել է, որ Նիդերլանդներում իրականացված հետաքննությանը ռուսական կողմը չի մասնակցել, թեև ուկրաինական կողմը ներգրավված է եղել: Ըստ Պեսկովի` ռուսական կողմը չգիտի` որքանով կարել է վստահել այդ հետաքննության արդյունքներին, եթե չի եղել դրանց մասնակիցը:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ավստրալիան և Նիդերլանդները Ռուսաստանին են մեղադրել Ուկրաինայում 2014-ի հուլիսի 17-ին «Բոինգ-777»-ի կործանման մեջ: