Հայաստանում խնդիրները խորացել են, երբ ժողովուրդն ընտրությունների արդյունքներին չի հավատացել և խաբված է զգացել. Նիկոլ Փաշինյան


12:00 , 25 մայիս, 2018

Aysor.am-ը գրում է.

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը վերլուծելիս կարելի է լուրջ ազդակներ ստանալ՝ ինչ պրոցեսներ են տեղի ունենում, ինչ մտահոգություններ են ի հայտ գալիս Սփյուռքում և ինչ լուծումներ կարող են լինել, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 27-րդ համատեղ նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ համազգային համախմբման նոր ազդակ են ստացել և ամեն ինչ կանեն՝ այն կոնկրետ քաղաքական արդյունքի, մշտական քաղաքական գործոնի վերածելու համար:

«Կառավարության առաջնահերթությունները ներկայացրել ենք և, կարևորագույնը, ՀՀ քաղաքացիների և հայ ժողովրդի հաղթանակի զգացումը պահպանելն է և մշտական բնույթ հաղորդելը», - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ