Ջրվեժ-ռեստորան (6 ֆոտո)


10:58 , 11 մայիս, 2013

Բամբուկե սեղանները ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա են գտնվում Լաբասին տեղական ջրվեժի թափվող ջրերի կասկադից: Այցելուներին հյուրասիրում են տեղական խոհանոցի ուտեստներով, ինչպիսիք են ձուկ, կարրի միս ու բրինձ: Այդ պահին հաճելի եւ փափուկի ջրային հոսքը մերսում է նրանց ոտքերը: Մի լավ ճաշելուց հետո ցանկացած այցելու կարող է ազատ լողալ բյուրեղյա մաքուր, տաք ջրերում:


Լաբասինը բնական ջրվեժ չէ: Ըստ էության, դա Ֆիլիպինների նույնանուն առաջին հիդրոէլեկտրակայանի պատնեշի հիդրոհոսքն է՝ կառուցված 1929 թ. Դոն Արսենիո Էսկյուդրոյի կողմից: Արդյունաբերող նորարարը պատնեշը կառուցել էր կոկոսի պլանտացիաներին ջուր մատակարարելու համար:


Այս պլանտացիաները 1981 թ. բացվեցին հանրության համար որպես տուրիստական ​​գրավչություն: