Այս շան մազերի որակին կնախանձեն շատ աղջիկներ. նրա տերը դրանց վրա ամսական 15.000 դոլար է ծախսում (Photo, Video)


07:15 , 26 մայիս, 2018

29-ամյա Քևին Չանը աֆղանական բարզայի տերն է: Շան անունը Նիրվանա Բաթլ է: Քևինն ավելի քան 15 000 դոլար է ծախսել իր շան գեղեցկության վրա և դեռ շարունակում է ամեն ամիս 700 դոլարանոց շամպուն գնել նրա մազերի համար: 

Ամեն շաբաթ Քևինը լողացնում է շանը, մազերին դիմակ է դնում, սանրում և խնամում է մորթին: Շանը խնամելը Քևինից խլում է 6-8 ժամ: Նա վստահեցնում է, որ ինքը դա հաճույքվ է անում: Նա իր շանը ընտանիքի անդամ է համարում: 

Սակայն շատերը կարծում են, որ տղան արդեն չափն անցնում է, քանի որ պրոֆեսիոնալ տեսախցիկ է գնել և սովորում է դրանով լուսանկարել․ նա ցանկանում է ամբողջ աշխարհին ցույց տալ իր շան գեղեցկությունը: 

Նիրվանան մրցույթի ամենագեղեցիկ շունն է։

Այսպիսի գեղեցկության համար 15 000 դոլարը շատ չէ։