«Քաղաքական իրադարձություններից հետո «Ելք» խմբակցությունը համալրած նոր պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ ինչպես հեռացավ ՀՅԴ-ից և հայտնվեց «Քաղաքացիական պայմանագրում», մանավանդ որ «նախկին դաշնակ չի լինում»: Աղազարյանը վստահեցրեց, որ գաղափարական դիսկոմֆորտ չի զգացել ու չի զգում: «Եթե առիթ լինի, ու ծանոթանաք ՀՅԴ-ի ու «ՔՊ»-ի ծրագրերին, կտեսնեք, որ չնչին է տարբերությունը: Ընդ որում, այն բաները, որ պետք է ես անեի ՀՅԴ-ում, այժմ արվում է «ՔՊ»-ի կողմից: Միակ դիսկոմֆորտն այն էր, որ երիտասարդ թիմ է, բայց դա շուտ հաղթահարվեց, երբ միասին գնացինք Ղարաբաղ, քայլեցինք»,- ասաց 58-ամյա Աղազարյանը:
Մանե Թանդիլյանին փոխարինելու եկած պատգամավորը 1990-1995 թթ. առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել, ընդ որում՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: