Սքելի անունով կմախքը ոչնչով հետ չի մնում ժամանակակից աղջիկներից. ահա այսպիսի լուսանկարներ է նա հրապարակում


09:00 , 25 մայիս, 2018

Հելոունի զարդարանքներ արտադրող ընկերություններից մեկում կար մի կմախք, որի անունը Սքելի է: Տոներից հետո աշխատակիցները չէին ցանկանում նրան դեն նետել և որոշեցին նրա համար Ինստագրամում էջ բացել: Սքելին միանգամից հայտնի դարձավ: Ինչպես ինստագրամյան բոլոր առաջատար օգտատերերը, Սքելին ևս հրապարակում է ժամանակակից լուսանկարներ՝ սկսած ուտելիքից մինչև ծովափնյա հանգիստ: Բավականին հետաքրքիր ու զվարճալի է ստացվել այս ամենը: