Ահա թե որքան հաջողակ կարող է լինել հարսանիքի ամսաթիվը


08:30 , 25 մայիս, 2018
Հաջողությունը հետաքրքիր բան է: Իր հարսանիքի 19-րդ տարեդարձին Վիկտորիա նահանգի բնակչուհին վիճակախաղի երկու տոմս գնեց: Հաղթելու համար անհրաժեշտ էր երկու տոմսի վրա գրել 8-ական թիվ: Կինը գրեց իր հարսանիքի և երեխաների ծննդյան ամսաթվերը: Պատկերացրեք, թե որքան հաջողակ է նա, քանի որ թվերը համընկան, և շահումը նրանն էր: Հիմա 20 տարվա ընթացքում ամեն ամիս նա ստանալու է 40.000 ավստրալական դոլար: Կինը ցանկանում է վճարել պարտքերը և մեքենա գնել, նաև ամուսնու հետ վաղուց երազում է մեկնել ճամփորդության: