Ահա թե ինչ տարօրինակ միջոց է գտել այս մարդը՝ երթևեկության խոչընդոտներից ու խցանումներից խուսափելու համար


05:30 , 25 մայիս, 2018

Բենջամին Դևիդ անունով տղամարդը բավականին հետաքրքիր միջոց է գտել առավոտյան ճանապարհատրանսպորտային տհաճ մթնոլորտից խուսափելու համար: Ամեն օր նա դասավորում է իր իրերը հատուկ պարկի մեջ և լողալով անցնում է Իզար գետը՝ աշխատանքի հասնելու համար: Երեկոյան նա անցնում է նույն ուղին տուն վերադառնալու համար: Փոշոտ երթևեկությանը չհանդիպելու համար նա ամեն օր լողալով անցնում է 2 կմ և հետ դառնում: Այս տարբերակով նա, բացի իրեն ծաղրող մարդկանցից, ոչ մի այլ խոչընդոտի չի հանդիպում: Այս տարբերակը նրան օգնում է նաև պահպանել առողջությունը: