Սա կարծես սարսափ ֆիլմի դրվագ լինի. ահա թե ինչպես է աղջիկը փրկվել արջի ճանկերից


05:00 , 25 մայիս, 2018

Վայրի կենդանիները միշտ չէ, որ բարի են: Ձկնային ռեսուրսների պահպանման կենտրոնի աշխատակից Էմբեր Կորնակը Մոնտանա նահանգի լեռներում էր, երբ արջը մոտեցել է նրան հետևից և հարձակվել: Նա, բարեբախտաբար, կարողացել է դուրս պրծնել արջի ճանկերից և փախչել: Բայց արջը հասցրել էր նրան վնասել:

Աղջիկը ստացել է գանգատուփի մի քանի կոտրվածք ու տարատեսակ լուրջ վնասվածքներ: Այդ վիճակում նա կարողացել է անցնել մի քանի կիլոմետր և հասնել իր ավտոմեքենային: Այդտեղից արդեն նրան հաջողվել է զանգահարել 911 և օգնություն կանչել: Նրա ընկերները հիմա բարեգործական ֆոնդ են բացել աղջկան օգնելու համար: