Անսպասելի շոգը շարունակում է խլել մարդկանց կյանքը. այն վրա է հասել խիստ պատահական և կարող է երկար տևել


04:30 , 25 մայիս, 2018

Պակիստանում անսպասելի ու տարօրինակ շոգ է սկսվել, որը խլել է տասնյակ մարդկանց կյանք: Ջերմաստիճանը հասել է 45 աստիճանի այն ժամանակ, երբ մահմեդականները նշում են Ռամադանը, և նրանց արգելված է մինչ արևի մայր մտնելն ուտել կամ խմել որևէ բան: Նրանք վերջին 4 օրում արդեն 180 դիակ ունեն, որոնց մահը վրա է հասել հանկարծակի շոգի պատճառով: Վերջին անգամ Պակիստանում նման եղանակ եղել է 2015 թվականին, ինչի հետևանքով եղել է 1300 զոհ: