Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման համար հատկացվեց 90 մլն դրամ


00:20 , 25 մայիս, 2018

Armenpress.am-ը գրում է.

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների հետ կապված ֆինանսական վերաբաշխում իրականացնելու մասին» որոշում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ Պետեկամուտների կոմիտեի արտաբյուջետային հաշվից 90 մլն դրամ կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ:   

«Միջոցները կուղղվեն ՀՀ պաշտպանության նախարարությանը»,- ասաց նախարարը: