20:15 , 24 մայիս, 2018Ասում են՝ աշխարհին և մարդկանց շատ կարևոր մի բան է պակասում՝ բարությունը։ Մարդիկ չարացած են միմյանց հանդեպ, առիթը բաց չեն թողնում կռիվներ հրահրելու և այլն։ Բայց, իհարկե, միաժամանակ պետք է բացասականի կողքին նկատել դրականը։
Օրինակ՝ լուսանկարիչ Ջեյ Ուայնսթայնը մի հետաքրքիր նախագիծ է իրականացրել՝ նպատակ ունենալով փոքր-ինչ բարություն տարածել աշխարհի վրա։ Նա այցելել է տարբեր վայրեր և պատահականության սկզբունքով տարբեր մարդկանց լուսանկարել։ Դրան հետևել է այն, որ Ջեյը նրանց խնդրել է ժպտալ և նորից լուսանկարել։ Տղան նաև փոքր զրույցներ է ունեցել յուրաքնաչյուրի հետ՝ խոսելով բարության մասին։
Արդյունքում առաջ և հետո արված լուսանկարները շատ տպավորիչ շարք են դարձել։ Ջեյն ասում է, որ բարկանալու կամ միմյանց վատ խոսքեր ասելու փոխարեն միանշանակ հնարավոր է ուղղակի ժպտալ և մեկ-երկու բարի խոսք ասել, որոնք շատ ավելի զորեղ են։
Ահա նրա խորիմաստ ֆոտոշարքը։



















