Զույգն անառակության է տրվել «Մակդոնալդսի» դրամարկղի մոտ՝ երեխաների աչքի առաջ (Video)


21:45 , 24 մայիս, 2018

Դա տեղի է ունեցել «Մակդոնալդս» արագ սննդի ռեստորանում՝ Լոնդոնի կենտրոնում: Զույգը, որ սկզբից էլ իրեն հանդուգն էր պահում, շուտով լիովին տրվել է կրքին և անառակությանը երեխաների աչքի առաջ:

Երիտասարդներն ակնհայտորեն ոչ սթափ վիճակում են եղել: Սկզբում կրակոտ սևահերը որոշել է պարել, որպեսզի գայթակղի իր ընկերոջը: Դա նրան հաջողվել է: Տղան բառացիորեն նետվել է նրա վրա, և քիչ է մնացել՝ բռնաբարի:

Այնուհետև աղջիկը որոշել է հանվել և մերկացրել է փարթամ կուրծքը: Տեղի ունեցածը արձանագրել են անվտանգության տեսախցիկները: Այս ամենը տեղի է ունեցել կանանց և երեխաների աչքի առաջ: Դիտողություններին զույգը չի արձագանքել:

Թե ինչու այս ամենին չի արձագանքել ռեստորանի անձնակազմը, պարզ չէ, սակայն ականատեսներից մեկը պարզաբանել է, որ հավանաբար այդ օրը բոլորն էլ մի քիչ ոգևորված են եղել․ չէ՞ որ դա տեղի է ունեցել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի պսակադրության օրը:

Ավելի ուշ Մակդոնալդսի ներկայացուցիչը պաշտոնական հայտարարություն է արել, որում ասել է, որ աշխատակիցները ոստիկանություն են կանչել, սակայն նրանց ժամանելու պահին զույգն արդեն իր պատվերը վերցրած և անհետացած է եղել: