Հանգստյան օրերին երկարատև քունը փրկություն է վաղաժամ մահվանից․ գիտնականներ


22:00 , 24 մայիս, 2018

Վաղաժամ մահվան հավանականությունը մեծանում է մարդկանց շրջանում, որոնք յուրաքանչյուր օր աշխատանքային օրվա ընթացքում հինգ ժամից քիչ են քնում։ Դա կարելի է չեզոքացնել հանգստյան օրերին երկարատև քնով։ Նման եզրակացության են հանգել գիտնականները՝ հետազոտությունների արդյունքները Journal of Sleep Research պարբերականում հրապարակելով։

Հետազոտության համաձայն՝ մարդիկ , որոնք օրական 5 ժամից քիչ են քնում, 65 տոկոսով մեծացնում են վաղաժամ մահվան հավանականությունը։ Սակայն հանգստյան օրերին երկարատև քունը կարող է նվազեցնել այդ հավանականությունը։