Հայտնի են արձակուրդների ընթացքում մարդկային զոհերի հիմնական պատճառները


17:30 , 24 մայիս, 2018

Կազմվել է արձակուրդի ընթացքում զբոսաշրջիկների մահվան ամենատարածված պատճառների վարկանիշային աղյուսակը: Այս մասին հաղորդում է South China Morning Post-ը:

Առաջին տեղը զբաղեցրել են ճանապարհային միջադեպերը: Պարբերականը նաև գրում է, որ ամենամահաբեր երկիրը մոտոցիկլետիստների համար Թաիլանդն է, սակայն դա հետ չի պահում զբոսաշրջիկներին՝ մոպեդներ և մոտոցիկլետներ վարձակալելուց:

Երկրորդ հորիզոնականում թմրանյութերն են: Վերջին տվյալներով՝ միայն Գոայում՝ Հնդկաստանում, վերջին 12 տարիների ընթացքում թմրանյութերից 245 արտասահմանցի է մահացել:

Մյուս ամենատարածված պատճառը ջրահեղձությունն է: Միայն Չինաստանում, 2017 թվականին մահացած 700 զբոսաշրջիկներից ավելի քան մեկ երրորդը խեղդվել է ջրում:

Ալկոհոլը նույնպես հազվադեպ հանդիպող պատճառներից չէ: Օրինակ, Իսպանիայում մեծ թվով հանգստացողներ են մահացել այն բանից հետո, երբ փորձել են ոչ սթափ վիճակում պատշգամբից լողավազանի մեջ ցատկել:

Հինգերորդ տեղում՝ մահացու միջադեպերն են կենդանիների պատճառով, որոնց թվում են օձերը, շները, գետաձիերը, շնաձկները, փղերը և հիվանդություններ տարածող մոծակները:

Վարկանիշային աղյուսակը ամփոփում է զբոսաշրջիկների սիրելի զբաղմունքը՝ սելֆին: