Կարո Եղնուկյանը կարող է ազատ արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց


15:30 , 24 մայիս, 2018

Armtimes.com-ը գրում է.

«Սասնա  ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված Կարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի:

Նման որոշում քիչ առաջ հրապարակեց դատավոր Արտուշ Գաբրիելյանը՝ գրավի չափ սահմանելով 10 միլիոն դրամ:

Գրավը  վճարելուց հետո միայն Եղնուկյանն ազատ կարձակվի:

Նշենք, որ նույն մեղադրանքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանն էլ շաբաթներ առաջ ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: