Պատրուշևը ՀԱՊԿ անդամ երկրներին կոչ է արել պայքարել ԻՊ-ի դեմ համացանցում


10:50 , 24 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՀԱՊԿ անդամ երկրները պետք է պայքարեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման` համացանցում ծավալած գործունեության դեմ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ հանդիպման ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:

Ըստ Պատրուշեևի` նման քայլով պետք է հակազդել ՀԱՊԿ անդամ երկրների քաղաքացիների` խմբավորման կողմից զինված հակամարտություններում ներգրավվելուն: