Կոզինախ. զարմացրեք Ձեր սիրելիներին շատ համեղ քաղցրավենիքով


10:40 , 24 մայիս, 2018

Բաղադրամասեր

  • 500 գ ընկույզ,

  • 500 գ  մեղր,

  • 100 գ շաքար

Ô¿Õ¸Õ¦Õ«Õ¶Õ¡Õ­

Պատրաստման եղանակը

  • Մեղրը շաքարի հետ եփել, օշարակի մեջ լցնել մանր կտրատած և թեթևակի տապակած ընկույզ և 15 րոպե եփել:

  • Պատրաստի կոզինախը (տաք) լցնել սառը ջրով թրջած ափսեի մեջ, հարթեցնել և սառեցնել:

  • Դրանից հետո ափսեն թեթևակի տաքացնել, կոզինախն ամբողջությամբ հանել միջից, այնուհետև կտրատել շեղանկյան ձևով:

  • Կտրատած կոզինախը դնել ափսեի մեջ:

  • Ընկույզի փոխարեն կարելի է նուշ օգտագործել: