«Ժամանակ». ՊԵԿ նոր ղեկավարությունը հստակ հրահանգ է տվել ՀՀ-ի մաքսային սահմանից ներս թողնել միայն փաստաթուղթ ու­նեցող բեռները


10:00 , 24 մայիս, 2018

««Ժամանակ»-ի՝ Հայաստանի մաքսային մարմիններին մոտ կանգնած աղբյուրը տեղեկաց­նում է, որ վերջին մի քանի օրե­րին կտրուկ նվազել է Հայաստան մտնող բեռնատարների քանակը: Պատճառն այն է, որ ՊԵԿ նոր ղեկավարությունը հստակ հրահանգ է տվել մաք­սավորներին, որ Հայաստանի մաքսային սահմանից ներս թողնել միայն փաստաթուղթ ու­նեցող բեռները: Իսկ քանի որ մինչև վերջերս բեռների ճնշող մեծամասնությունը գալիս էր առանց փաստաթղթավորման, այդ բեռների տերերը ստիպված են եղել դադարեցնել բեռների ներկրումը, մինչև դրանք պատ­շաճ կփաստաթղթավորվեն»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: