«Ժողովուրդ». ԱԱԾ-ն անցավ գործի. ապօրինի հարստացածների գոր­ծով անձինք են բերման ենթարկվել


09:40 , 24 մայիս, 2018

«Ապօրինի հարստացածների գոր­ծով անձինք են բերման ենթարկվել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից: Սա­կայն բերման ենթարկվածների ինք­նությունն առայժմ գաղտնի է պահ­վում: 

Հիշեցնենք, որ մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ մայիսի 23-ից սկսվելու է ապօրինի հարստացած անձանց բացահայտման ուղղու­թյամբ գործընթաց»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: