ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը


05:00 , 24 մայիս, 2018
operativ.am-ը գրում է

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի առաջ՝ պատասխանելով նաև Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցին:

Կոնգրեսական Դևիդ Սիսիլինը, հարց ուղղելով Պոմպեոյին, ասել է. «Որպես պետքարտուղար՝ կանե՞ք այն, ինչ չեն արել նախկին պետքարտուղարները, կճանաչե՞ք արդյոք Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված Ցեղասպանությունը»:

«Ես չգիտեմ պատասխանը և չեմ կարող պատասխանել, սակայն կվերանայեմ այդ հարցը», - պատասխանել է Պոմպեոն:

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Ցեղասպանության հարցին անդրադարձել է նաև կոնգրեսական Բրեդ Շերմանը՝ կոչ անելով պետքարտուղարին արգելափակել F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային, որն այն ահաբեկիչների դեմ չի կիրառում: