Ծնողները ստիպված էին դատի տալ 30-ամյա գործազուրկ որդուն՝ տանից վերջապես վռնդելու նպատակով


03:30 , 24 մայիս, 2018

Նյու Յորքի դատարանը որոշում կայացրեց, որ 30-ամյա Մայքլ Ռոտոնդոն պետք է լքի հայրական տունը, քանի որ իրավունք չունի այնտեղ գտնվելու: Նման արդյունքի ծնողները մի քանի տարի է, ինչ փորձում էին հասնել: Նրանք այդ մտքին հանգել են այն բանից հետո, երբ որդին հրաժարվել է տեղավորվել անգամ այն աշխատավայրում, որը նրա համար գտել էին իրենք: Տղան դատարանում հայտարարեց, որ բնակարանում ընդամենը մեկ սենյակ է գրավել, ուր զբաղվում է սեփական բիզնեսով, և ծնողներն իրենց զրպարտում են: Տղան անգամ դատարանի որոշումից հետո չի շտապում լքել տունը: