Որոշ չափով անհամբերություն և անհանգստություն կա ՊՊԾ գունդը գրաված անձանց աջակիցների շրջանում. Ալեք Ենիգոմշյան


19:35 , 23 մայիս, 2018

Tert.am-ը գրում է.

Որոշ որակավորումներ, որոնք այսօրվա իշխանությունների ներկայացուցիչների կողմից են տրվում, որոշ չափով անհանգստացնում են ՊՊԾ գունդը գրաված անձանց հարազատներին և աջակիցներին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը: «Գործադիր իշխանության ներկայացուցիչները պետք է այնպիսի ուղերձներ հղեն, որն ավելի շատ վստահություն կներշնչի «Սասնա ծռերի» հարազատներին և աջակիցներին: Այսօր կա որոշ լարվածություն, դա փաստ է»,- նշեց Ա. Ենիգոմշյանը:

- Պարո՛ն Ենիգոմշյան, Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը, չնայած սկզբունքորեն ողջունելի էին համարել ՊՊԾ գունդը գրաված անձանց  վերաբերյալ դատավորների  հետ «հեռախոսային» արդարադատություն չիրականացնելը, այսինքն՝ նրանց ցուցումներ չտալը, նշել էին, որ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի անդամները լվացել են ձեռքները և քաղբանտարկյալներին ու քաղաքացիներին հորդորում են «ապավինել հանցագործ դատախազների և դատավորների հոգևոր ու բարոյական վերափոխման հրաշքին»:

Հաշվի առնելով նաև Արմենակ, Հայկ Կյուրեղյանների բաց նամակները՝ ակնհայտ է, որ այս խոսքերում հեգնանք կա: Հիմա ի՞նչ՝ կարելի՞ է ասել, որ մոտեցել եք սահմանագծին, որից հետո արդեն առճակատում է սկսվելու:


-Ես այնտեղ հեգնանք չեմ տեսնում: Եվ իհարկե, այնտեղ Ձեր նշած ողջունումը, ես իրոք ողջունում եմ, որ այդ վարչահրամայական գործողություններն իսկապես չպետք է լինեն: Դա իսկապես այդպես է, այլապես, եթե նախկին ավանդույթը շարունակվի՝ նշանակում է, որ համարյա ոչինչ չի փոխվել երկրում…

- Բայց ձեռքերը լվանալը...

- Դա ճշմարտություն է, բայց դա ճշմարտության մի մասն է: Ինչո՞ւ մեկ մասը և ոչ ամբողջությունը, որովհետև ներկայումս մենք բոլորս գիտենք, որ փոփոխությունը, որ տեղի է ունեցել, ամբողջական չէ: Դատական իշխանությունը, որը պետական իշխանության ամենագլխավոր հիմնասյուներից մեկն է, դեռևս ամբողջությամբ գտնվում է, այսպես ասած, նախկինների ձեռքում: Եթե այդպես է, և իսկապես այդպես է, ապա սոսկ հաստատումը, որ հեռախոսով հրամաններ չպետք է լինեն, դեռ բավարար չէ: Այսինքն՝ մի կողմից հրամաններ չեն իջնում, բայց մյուս կողմից՝ դատական իշխանությունն իսկապես բառի բուն իմաստով արդարադատ չի դարձել, ինչը նշանակում է, որ այլ միջոցներ պետք է գործադրվեն, որպեսզի դատական իշխանություն կոչվածն իսկապես դառնա նոր դատական իշխանություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։