Գիտնականները ստեղծել են աշխարհում ամենաարագ ջրատաքացուցիչը


00:00 , 24 մայիս, 2018

Ֆիզիկոսների միջազգային խումբը կարողացել է տաքացնել ջուրը՝ հասցնելով մինչև 100 հազար աստիճանի՝ ընդամենը 0,000000000000075 վայրկյանում:

Ջուրը տաքացնելու ավանդական միջոցի դեպքում մարդը ստիպում է նրա մոլեկուլներին տեղաշարժվել՝ շարժման արագության աճմանը զուգընթաց: Գիտնականները XFEL լազերից ջրատաքացուցիչ են ստեղծել, որն այլ սկզբունքով է գործում: Հեղուկը եռման վիճակի հասցնելու ամենաարագ միջոցն աշխարհում ռենտգենների հզոր փնջի միջոցով ատոմների միջև կապերը քանդելն է: Մասնիկները սկսում են շարժվել աննախադեպ արագությամբ՝ տաքացնելով ջուրը մինչև 100 հազար աստիճան՝ անհավատալի 0,000000000000075 վայրկյանների ընթացքում:

Գիտնականները որոշել էին կառուցել XFEL լազերը 2007 թվականին՝ գնահատելով գերժամանակակից նախագիծը 1,2 միլիարդ եվրո: Այն նախատեսված էր իրականա ժամանակում մոլեկուլների շարժմանը հետևելու համար: