Գիտնականները նշել են մարդկանց մահացության գլխավոր պատճառը


22:00 , 23 մայիս, 2018

Հիմնական վտանգն իրենից քաղցկեղն է ներկայացնում, որով տառապում են ոչ միայն մարդիկ, այլ նաև մեծ թվով կենդանիներ:

Արիզոնա նահանգի գիտնականները պարզել են, որ օնկոլոգիական հիվանդությունների տարածմանը ոչ միայն մարդկանց շրջանում, այլև՝ կենդանիների, նպաստում են մարդու կենսագործունեության գործընթացները:

Գիտնականները գտնում են, որ չարորակ գոյացությունների զարգացմանը նպաստում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են մթնոլորտի և հիդրոսֆերայի աղտոտվածությունը արդյունաբերական թափոններով, ռադիացիոն ճառագայթումը, հողի աղտոտումը պլաստիկով և պեստիցիդների ակտիվ օգտագործումը:

Ըստ գիտնականների եզրահանգումների՝ մարդկային օրգանիզմն ավելի զգայուն է ծանր հիվանդությունների նկատմամբ, քան կենդանիների մեծ մասը, իսկ փրկել մարդկային տեսակը ոչնչացումից՝ շրջակա միջավայրի թունավորման ներկայիս ծավալների պայմաններում, գործնականում անհնար է: