Երեկ դերասանուհի Մարիամ Մելիքյանը նշել է ծննդյան տարեդարձը: Դերասանուհին բոլորել է 27-ամյակը: Մարիամն օրվա առթիվ ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ, որոնց մի մասը հրապարակել է Ինստագրամի սթորի հավելվածում: Ավելի ուշ դերասանուհին նաև լուսանկարներ է հրապարակել ամուսնու և դստեր հետ: Նկարներից պարզ է դառնում, որ Մարիամն այս անգամ մեծ խնջույք չի կազմակերպել՝ նախընտրելով օրն անցկացրել ամենամտերիմ մարդկանց միջավայրում: Լուսանկարներում առանձնակի ուշադրություն է գրավում նաև տոնական տորթը՝ սպիտակի ու վարդագույնի համադրությամբ: