«Հրապարակ». «Ելք» խմբակցության ղեկավարի հարցը չի լուծվի, մինչև Արամ Սարգսյանը չներկայանա ֆրակցիայի նիստին


10:50 , 23 մայիս, 2018

«Ելք»-ում խմբակցության ղեկավարի հարցը չի լուծվի, մինչև Արամ Սարգսյանը չներկայանա ֆրակցիայի նիստին:


Նա այժմ բացակայում է՝ մայրի­կի մահվան պատճառով: «Քա­ղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները չնայած երեկ հայտարարում էին, որ իրենց թեկնածուն Լենա Նազարյանն է, սակայն տեղեկություն կա, որ դրան հավակնում է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ էդմոն Մարուքյանը: Բանն այն է, որ ի սկզբանե նրա և Նիկոլ Փաշինյանի թեկնածու­թյունն է քննարկվել խմբակցության ղեկավարի պաշտոնում, և Մարուքյանը կարծում է, որ Փա­շինյանի դուրս գալուց հետո հարցը պետք է լուծվի մեխանիկորեն: Նրա թիմակիցներն էլ կարծում են, որ քաղաքական նոր իրողությունները չեն կարող արտացոլվել խմբակցությունում, քանի որ այն ոչ թե հեղափոխության արդյունքում է ձևավորվել, այլ՝ ընտրությունների, որի ժամանակ դաշինքի ցուցակը գլխավորել է Մարուքյանը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: