Լոնդոնից այս աղջիկը, ում անվանում էին զեբր, պատմել է իր կյանքի դժվարությունների մասին


07:15 , 24 մայիս, 2018

26-ամյա Աիշա Մուհամադը, դեռ մանուկ ժամանակից ամաչում էր իր դեմքի համար: Երբ նա 8 տարեկան էր,  նկատեց, որ դեմքին առաջանում են սպիտակ հետքեր: Այդ ժամանակից ի վեր հետքերը սկսել են շատանալ: Այսպես առաջացել է վիտիլիգոն, որը հիվանդություն է՝ կապված պիգմենտացիայի հետ: 

Դպրոցականները ծիծաղում էին նրա վրա՝ անվանելով զեբր և Մայքլ Ջեքսոն: Ժամանակի ընթացքում աղջիկը հիվանդությունը կարողացավ ծածկել կոսմետիկայի օգնությամբ: Սա նրանից օրական 40 րոպե էր խլում: 

Գարնանը աղջիկը նկարահանվել է BBC-ի Three «MisFits Like Us» սերիալում: Նկարահանումներից առաջ աղջիկը մեկ ժամ ծախսել է, որպեսզի թաքցնի մաշկի վրայի հետքերը: Աիշան զարմացած էր նկարահանմանը մասնակցողների աջակցությունից: 

Image result for Skin

Դրանից հետո աղջիկը հրաժարվեց հիվանդությունը թաքցնելուց: 

Image result for girl

Այս հիվանդությունը բավական տարածված է: Մարդիկ, ովքեր տառապում են դրանով, միշտ թաքցնում են սպիտակ հետքերը, քանի որ ամաչում են այս ամենից: