Մահվան պատճառը՝ անշնորհք պահվածքի դրսևորում․ տղան որոշել էր բնական կարիքները հոգալ ջրի մեջ, ինչը խլեց նրա կյանքը


04:30 , 23 մայիս, 2018

Նիդերլանդներում ամեն տարի ջրի մեջ տեղի է ունենում մոտ 200 մահ, որից 10%-ը՝ մայրաքաղաքում։ 21-ամյա Դենիել Սիրելը տեղի բարերից մեկում բավականաչափ գինովցել էր և որոշել կարիքները հոգալ մոտակա ջրամբարում։ Եվ ահա տղան չի կարողացել պահել հավասարակշռությունը և ընկել է ջուրը։ Անցորդներից մեկը նկատել է նրան և փորձել օգնել, սակայն չի հասցրել տղային դուրս բերել ջրից։ Միայն փրկարարներին հաջողվեց նրա մարմինը դուրս բերել այնտեղից։ Տղան տաղանդավոր ֆուտբոլիստ էր։ Նրա մասին հետմահու գրառումներ էր կատարում ընկերուհին ու հրապարակում համատեղ երջանիկ պահերի լուսանկարները։