Հանցագործների նախասիրությու՞ն, թե՞ արվեստ․ կարծես թե ժամանակներն իրոք փոխվել են


03:30 , 23 մայիս, 2018

Չեխիայի մայրաքաղաքում անցկացվեց դաջվածքների միջազգային կոնվենցիան։ Առաջին անգամ այս փառատոնը անց է կացվել 1998 թվականին International Tattoo Convention Prague պաշտոնական անվանմամբ։ Դրա նպատակն է ցուցադրել բոդիարտի և դաջվածքի այն կողմը, որ խորհրդանշում է արվեստ։ Փառատոնի ժամանակ տարատեսակ շոուներ, համերգներ են տեղի ունենում, ինչպես նաև աշխատում են դաջվածք անող բազմաթիվ մարդիկ։