Նոր սեքս-ռոբոտն արդեն ընդունակ է տալու այսպիսի հարցեր․ կանանց մենակության հարցը կարելի է լուծված համարել


01:30 , 23 մայիս, 2018

Իրական ռոբոտ-տիկնիկների ստեղծողները թողարկել են կանանց համար ստեղծված տիկնիկների շարք։ Ռոբոտ Հենրին ունի գեղեցկադեմ ու մկանուտ տղամարդու տեսք։ Հենրին կրթված ռոբոտ է, որն ունակ է կարդալու բանաստեղծություններ և տալու փիլիսոփայական հարցեր։ 

Նա կարողանում է հարցնել՝ արդյո՞ք հարկավոր է աղբը թափել, սակայն չի կարող դա կատարել, քանի որ այսպիսի ռոբոտները դեռ ընդունակ չեն ինքնուրույն տեղաշարժվելու։ Այս ռոբոտի գնորդ կինն ինքը կարող է ընտրել սեռական օրգանի հետ կապված մանրամասները։ Ստեղծողները ռոբոտի գոյության նպատակ են համարում կանանց մենակությունից ազատելը։