ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ընտանիքը (Photo)


00:00 , 23 մայիս, 2018

Wnews.am-ը գրում է.

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել նոր ձեւավորված կառավարության անդամների ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին եւ իր ընտանիքը։

Զոհրաբ Մնացականյանը ծնվել է 1966թ. մարտի 20ին Երևանում։

Կրթությունը
1990թ. – Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը
1991թ. – Ավարտել է Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան Արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում

Աշխատանքային գործունեությունը
1991-1993թթ. – ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար
1993-1997թթ. – Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, երկրորդ, ապա առաջին քարտուղար
1995-1997թթ. – Վատիկանում ՀՀ դեսպանություն, Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն)
1997թ. – ՀՀ Վարչապետի օգնական
1997-1998թթ. – ՀՀ ԱԳՆ Առաջին եվրոպական վարչության պետ
1998-1999թթ. – ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ
1999-2002թթ. – ՀՀ Նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ
2002-2008թթ. – Ժնևի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան
2002-2008թթ. – Շվեյցարիայի համադաշնությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան
2008-2011թթ. – Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան
2011-2014թթ. – ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի գլխավոր բանակցող
2014-2018թ – ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան
2018թ.  մայիսի 12-ին նշանակվել է Արտաքին գործերի նախարար:

Դիվանագիտական աստիճանը
Արտակարգ և լիազոր դեսպան

Պետական պարգևներ
2011թ. – ՀՀ «Մխիթար Գոշ» մեդալ

Օտար լեզուները
ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն

ԱԳ նախարարն ամուսնացած է։

Նրա կինը՝ Իրինա Իգիթխանյանը, մասնագիտությամբ երաժիշտ է՝ դաշնակահարուհի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։