Գիտնականներն աշխատակիցներին թույլ են տվել համացանցում «ժամանակ անցկացնել». դա օգտակար է


20:20 , 22 մայիս, 2018

Համացանցի՝ անձնական նպատակներով օգտագործումը աշխատանքային ժամերի ընթացքում չի նվազեցնում աշխատակիցների արդյունավետությունը, այլ ցրում է ձանձրույթը:

Այս հետևությանն է եկել Իսրայելի համալսարանի և ԱՄՆ հարավային Ֆլորիդայի համալսարանների գիտնականների թիմը: Իրենց հետազոտության արդյունքները գիտնականները հրապարակել են Computers in Human Behavior ամսագրում:

463 աշխատակիցների մասնակցությամբ հետազոտության արդյունքում պարզվել է, որ համացանցում անցկացված ժամանակը պայմանավորված է եղել քիչ ծանրաբեռնվածությամբ և ձանձրույթով: Գիտնականները եզրակացրել են, որ աշխատակիցները աշխատաժամանակը չեն ծախսում կայքեր նայելու վրա, այլ դրանց օգնությամբ ձանձրույթն են ցրում՝ ցածր ծանրաբեռնվածության դեպքում: