Գիտնականները քաղցկեղի անսպասելի պատճառ են նշել


19:06 , 22 մայիս, 2018

Քաղցկեղի հետազոտման ինստիտուտի բրիտանացի գիտնականները պարզել են, որ մանկական սուր լիմֆոբլաստային լեյկոզը կապված է գենետիկ նախահակվածության և մանրէազերծ միջավայրի հետ:

Հետազոտության հեղինակները պնդում են, որ ավելի հաճախ այս հիվանդությանը հակված են այն երեխաները, որոնք կյանքի առաջին տարին «ստերիլ» պայմաններում են անցկացրել՝ խուսափելով հասակակիցների հետ շփումներից և հազվադեպ այցելելով հասարակական վայրեր:

Միևնույն ժամանակ, այս հիվանդությունը ավելի հազվադեպ է հանդիպում մսուր հաճախած երեխաների մոտ:

Հետազոտության ղեկավար Մել Գրեյվսը Medical Xpress-ին տված հարցազրույցում սա՝ «առաջընթացի պարադոքս» է անվանում: Նա նշում է, որ լեյկոզն ավելի հաճախ հանդիպում է հարուստ հասարակություններում, որտեղ երեխաներն ավելի քիչ են հիվանդանում, ինչի արդյունքում նրանց իմունային համակարգը անհրաժեշտ «մարզանք» չի ստանում: