Էմմի. «Վերջերս ինձ բարևի փոխարեն ծիածան են ասում»


23:05 , 10 մայիս, 2013

Երգչուհի Էմմիի ֆեյսբուքյան էջի գրառումներից արդեն պարզ է, որ նոր տեսահոլովակ է պատրաստվում ներկայացնել իր լսարանին: Երգը կոչվում է «Քեզ գտա»: Ըստ երգչուհու` տեսահոլովակի պրեմիերան շատ չի ուշանա: «Երաժշտության հեղինակը Նիկ Էգիբյանն է, խոսքերի հեղինակը` Գայանե Ավետիսյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, օպերատորը` Սուրեն Թադևոսյանը: Հագուստները, դիզայնը, ամեն ինչ արված է Anahit Simonyan fashion-ի կողմից, և կա մեկ հագուստ, որի հեղինակը Արա Սթյուարդն է: Մեյք ափի և մազերի ոճաբանության վրա հիմնականում աշխատել են Սերժ Հարությունյանն ու Մերի Պողսյանը»

Երգչուհու խոսքերից և տեսահոլովակի թիզերից արդեն պարզ է, որ ոճի ու գեղեցիկի վրա մեծ ուշադրություն է դարձվել: «Կարելի է ասել, տեսահոլովակն արդեն պատրաստ է, բայց կլուսաբանվի ամսի քսանին մոտ»: Էմմին խոստացավ, որ իր երկրպագուներին երկար չի սպասեցնի: Ինչ վերաբերում է տեսահոլովակի սյուժեին, ապա երգչուհին նշեց, որ ինքը  բանակցել է երգի հեղինակների հետ, և միասին որոշել են, որ երգը պետք է լինի չշոշափվող թեմաներից, այն չպիտի նվիրվի մի մարդու, ում սիրում ես»: Իհարկե, հայկական շոու բիզնեսի վերջին տարիների գրեթե բոլոր երգերը նվիրված են սիրուն և սիրած էակին:

Շարունակությունը՝ այստեղ