Անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը և Եղիսաբեթ II-ի թոռնուհի արքայադուստր Բեատրիսն անպատշաճ վարքագիծ են դրսևորել արքայական հարսանիքի ժամանակ։ Նրանք մաստակ էին ծամում։ Սոցկայքերի օգտատերերին վրդովեցրել է արքայական հյուրերի նման վարքագիծը։
Նշվում է, որ Բեքհեմը հարսանիքին ներկայացել է կնոջ՝ Վիկտորյայի հետ։ Տոնին ներկա էին նաև այլ հայտնիներ՝ Ալեքսիս Օհանյանը, Ջորջ Քլունին, Թոմ Հարդին և այլք։