«Ժողովուրդ». Դատական համակարգի ներքին խոհանոցում մի շարք ավանդույթներ են փոխվել


10:50 , 22 մայիս, 2018
«Իշխանափոխությունից հետո դատական համակարգի ներքին խոհանոցում մի շարք ավանդույթներ են փոխվել: Մասնավորապես, մինչ իշխանափոխությունը տարբեր դատարանի դատավորները ունեցել են իրենց վարույթում քննվող միատեսակ քրեական գործեր և մինչև վճիռ կայացնելը հանդիպել և քննարկումներ են անցկացրել:

Մասնավորապես՝ քննարկել են ընդհանուր հայտարարի գալու մոտեցումների և սահմանված պատժաչափի հարցերը, որպեսզի ամեն մեկը տարբեր որոշում չկայացնի:

Այս քայլին դատավորները գնացել են, որպեսզի դատական համակարգում խայտաբղետություն չստեղծվի, այլ միանման լինեն նրանց որոշումները:

Սակայն ապրիլյան իրադարձություններից հետո դատավորների ներքին հանդիպումներն ու պայմանավորվածությունները այլևս չեն կայանում, ըստ էության, այն պատճառով, որ դատավորներից ոմանք հրաժարվել են հանդիպման գնալ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: