Ընտանիքը հրաժարվել է բնակարանից և ապրում է այս փոքրիկ թրեյլերում․ ահա թե ինչպես է անցնում նրանց կյանքը


03:00 , 22 մայիս, 2018

Կալիֆորնիայի բնակիչներ Դինո և Էշլի Պետրոնեները որոշեցին, որ ավելի լավ է իրենք ապրեն ոչ թե հիփոթեքի միջոցով գնած բնակարանում, այլ փոքրիկ ու հարմարավետ թրեյլերում։ Դինոյին հաջողվել է շաբաթվա ընթացքում հասարակ թրեյլերը վերածել ժամանակակից բնակավայրի։ Տեղն այնքան էլ շատ չէ, սակայն բավականացնում է բոլորին։

Նրանք վստահեցնում են, որ իրենց կյանքն իրոք լիակատար երջանկություն է։ Չնայած Էշլին մի քիչ կարոտում է կենցաղային այնպիսի հարմարությունները, ինչպիսին, օրինակ, լվացքի մեքենան է։ Նա վստահեցնում է, որ այսպիսի կյանքն իր ընտանիքն ավելի է ամրացրել։