Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանեկան պաշտոնական նկարները պարզապես չքնաղ են


21:15 , 21 մայիս, 2018

Արքայական հարսանիքից 2 օր անց Սասեքսի դուքսն ու դքսուհին հրապարակել են իրենց հարսանեկան պաշտոնական նկարները: Լուսանկարների հեղինակն է Ալեքսի Լուբոմրիսկին:

Արվել է ավանդական ընտանեկան լուսանկար, որում պատկերված են Քորնուոլի դքսուհին, արքայազն Չարլզը, արքայազն Հարրին, Մեգան Մարքլը, Դորիա Ռեգլենդը, արքայազն Ուիլիամը, արքայազն Ֆիլիպը, թագուհի Եղիսաբեթ II-ը, Քեյթ Միդլթոնը, արքայադուստր Շարլոտը, արքայազն Ջորջը և հարսանիքին մասնակից մյուս փոքրիկները: