Բուրկինա Ֆասոյի ԱԳ նախարարը Թուրքիայում մամլո ասուլիսի ժամանակ կորցրել է գիտակցությունը (Video)


17:45 , 10 մայիս, 2013

Բուրկինա Ֆասոյի արտաքին գործերի և տարածաշրջանային համագործակցության նախարար Ջիբրիլ Բասոլեն Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ կորցրել է գիտակցությունը: Ինչպես հաղորդում է 1news.az-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, աֆրիկացի նախարարը հոսպիտալացվել է: 

Պարզվել է, որ այցի նախօրեին Բասոլեն հիվանդ է եղել գրիպով և շատ գերհոգնած է եղել:

Ջիբրիլ Բասոլեն Թուրքիա է ժամանել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով: