Խաշ, լավաշ․ CNN-ը հրապարակել է Հայաստանի մասին` Սերժ Թանկյանի մասնակցությամբ հաղորդման թրեյլերը


13:20 , 19 մայիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

CNN-ի հաղորդավար, հայտնի շեֆ խոհարար Էնթոնի Բուրդենը Parts Unknown հաղորդման շրջանակներում այս անգամ այցելել է Հայաստանի Դիլիջան քաղաք։ Այցելության ընթացքում նրան ուղեկցել է հայտնի System of the down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

Նրանք հաղորդման շրջանակներում համտեսել են հայկական ավանդական խոհանոցի ուտեստներ՝ տոլմա, ժենգյալով հաց, խորոված, թանապուր, խաշ և այլն։

Հայաստանի մասին ամբողջական թողարկումը կցուցադրվի վաղը՝ մայիսի 20-ին։