Շանթ Սարգսյանը միանձնյա գլխավորում է Աշխարհի պատանի աստղեր մրցաշարը


10:50 , 19 մայիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Կիրիշի քաղաքում, ինչպես հայտնի է, մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային հեղինակավոր մրցաշարը, որտեղ Հայաստանը ներկայացնում են Արամ Հակոբյանը, Շանթ Սարգսյանն ու Մամիկոն Ղարիբյանը։

Կայացած 3 տուրի արդյունքում Շանթ Սարգսյանը 2․5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ Արամ Հակոբյանն ու Մամիկոն Ղարիբյանը 2 միավորով կիսում են 2-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 2-րդ և 4-րդ տեղերը։

Այսօր «Աշխարհի պատանի աստղերում» տեղի կունենա 4-րդ տուրը։

Մամիկոնն ու Շանթը կմրցեն սպիտակներով, իսկ Արամը՝ սևերով։