«Ժամանակ». Նիկոլ Փաշինյանին հրավիրել են մասնակցելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների ղեկավարների համաժողովին
09:00 , 19 մայիս, 2018
««Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավերք է ստացել մասնակցելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների ղեկավարների համաժողովին: Հայաստանը, չլինելով այդպիսին, ոչ միայն հրավեր է ստացել, այլև Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է համանախագահել համաժողովում: Ինչպես արդեն նշել էինք՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, չէր ընդունել ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հրավերը՝ մասնակցելու Եվրոպայի արտաքին հարաբերությունների կոմիտեի AFET մայիսի 16-ի նիստին»,-գրում է թերթը: