Ռուսաստանից Գյումրիի ռուսական ռազմաբազա է մատակարարվել «Կաստա-2-1» ռադիոտեղորոշիչ կայանը


17:10 , 18 մայիս, 2018

Tert.am-ը գրում է.

Զորքերի վերազինման ծրագրի շրջանակում Գյումրիի ռուսական ռազմաբազա է մատակարարվել «Կաստա-2-1» ռադիոտեղորոշիչ կայանը: Այդ մասին հայտնում է tvzvezda.ru-ն:

Ինչպես հայտնել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, այժմ իրականացվում են համակարգը գործի դնելու, անձնակազմին տեխնիկական բնութագրիչներին ծանոթացնելու, կայանը մարտական դրության բերելու ալգորիթմին և ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակում աշխատանքին ծանոթացնելու ուղղությամբ աշխատանքներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։