Բաղադրամասեր
500 գ յուղոտ հորթի միս (կարող եք օգտագործել նաև գառան միս)
500 գրամ ալյուր,
300 մլ ջուր,
100 գ սալ,
100 գ սոխ,
2 պճեղ սխտոր,
1,5 թեյի գդալ աղ,
մանրացված չաման,
կարմիր չիլի պղպեղ,
համեմ
Պատրաստման եղանակը
Միսը աղալ, ավելացնել խոզի ճարպ, մանրացված սոխ և սխտոր։ Վերջում ավելացնել ջուր, այնքան, ինչքան միսը կարող է ներծծել՝ չբաժանվելով իրարից։ Կես կգ մսին՝ մոտավորապես 150 մլ ջուր։ Ըստ ճաշակի կարելի է ավելացնել համեմունքներ։
Խմորը․ ալյուր, աղ, 150 մլ ջուր։ Ստացված խմորը 1 ժամից ավել չի թույլատրվում պահել, քանզի այն կկորցնի իր հատկությունները։
Լավ խինկալին կախված է, թե քանի շերտից բաղկացած կլինի խմորը։ Իդեալականը՝ 20 շերտ։ Դրա համար խմորը պետք է գրտնակել 1 սմ հաստությամբ և կտրատել 4x4 սմ կտորների։ Ամեն կտորը պետք է գրտնակել և դնել իրար վրա, ամեն շերտի վրա նախապես ալյուր շաղ տալ։
Ֆարշը պետք է նախապես սարքել, քանզի շերտերը վերջացնելուց հետո պետք է անմիջապես փաթաթել։ Ամեն կտորի կենտրոնում դնել մոտավորապես 40 գրամ միս։ Եթե մսի վրա ջուր է առաջացել, այն պետք է հանել:
Շերտի անկյուններն իրար պետք է կպչեն ինչքան հնարավոր է ամուր։ Իդեալական խինկալին պետք է ունենա մոտ 19 ծալք։
Ստացված պարկը պահել մի ձեռքում, իսկ մյուսով պտտել ծալքերը և կտրել ավելորդ խմորը։ Պարկը դնել տախտակի վրա, որպեսզի առաջանա հարթ հատակ։
Եռացող ջուրը խառնել, ավելացնել աղ։ Ավելացնել խինկալիները և նորից խառնել։ Իմաստն այն է, որ խինկալիները չկպչեն իրար կամ հատակին։
Եփել այնքան, մինչև խինկալիները բարձրանան ջրի մակերես, պահել 2-3 րոպե, արդյունքում՝ մոտավորապես 9-10 րոպե։
Մատուցելուց առաջ վրան լցնել մանրացված պղպեղ։