Դավիթ Աղաջանյան.«Նրանց թվում է՝ մեր հարսանիքին ենք պատրաստվում». Barvo.am


14:30 , 18 մայիս, 2018

Bravo.am-ը գրում է.

Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանը սիրային զույգ լինելուց բացի, նաեւ գործընկերներ են: Ամիսներ առաջ նրանք ներկայացրին «Մեկ վայրկյան» զուգերգի տեսահոլովակը, այս շրջանում էլ միասին վարում են «Մինչ հարսանիք» նախագիծը:

«Ներկայանում ենք զույգերի, ովքեր պատրաստվում են ամուսնանալ: Դրական ու լավ արձագանքներ ենք ստանում հաղորդման վերաբերյալ: Լինում են նաեւ այնպիսի հետեւողներ, ովքեր լուրջ են ընկալում սյուժեն: Նրանց թվում է՝ մեր ամուսնության նախապատրաստական աշխատանքներն ենք նկարահանում: Այն խորհուրդները, որոնցով փորձում ենք օգտակար լինել ամուսնանալ պատրաստվող զույգերին, միգուցե եւ մեզ օգտակար կլինեն, ինչու ոչ»,- ասել է դերասանն ու հավելել, որ առայժմ չի ուզում խոսել իր եւ Աննայի սպասվելիք հարսանիքի մասին:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ