«Տեսանկարահանող սարքերը սանձում են անկարգ վարորդներին». Վարչապետի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել վարորդների շրջանում


13:50 , 18 մայիս, 2018

Aysor.am-ը գրում է.

Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության գրասենյակը երեկ արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը դադարեցնելու մասին վարչապետի հայտարարությունից հետո ողողվել է վարորդների զանգերով, նամակներով, հարցադրումներով։

Հիշեցնենք՝ մայիսի 17-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է քննարկել վարորդների շրջանում մեծ դժգոհություն առաջացրած արագաչափերի և խաչմերուկները նկարահանող սարքերի գործունեությունը թեկուզ ժամանակավոր կասեցնելու տարբերակը։

«Հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք հնարավորություն չունենալու պատճառով: Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը: Գտնում եմ, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել կամ կասեցնել», - ասել էր վարչապետը:

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ