Մայիսի 21-23-ը առանձին հատվածներում սպասվում է կարկուտ


13:40 , 18 մայիս, 2018

ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 18-19-ը` հատկապես կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում, 21-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանը 18-19-ը կբարձրանա 1-2, 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով:

 Մայիսի 21-23-ը առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ