Ֆինլանդիայում առաջարկել են հրաժարվել կին զինվորականների ծառայություններից


13:00 , 18 մայիս, 2018

168.am-ը գրում է.

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Յուսի Նիինիստյոն առաջարկել է հրաժարվել այն կանանց ծառայություններից, որոնք ցանկանում են կամավոր զինվորական ծառայության անցնել: Այդ մասին հայտնել է Aamulehti թերթը:

Հրատարակությանը տված հարցազրույցում նախարարն առաջարկում է բյուջեի խնայողության միջոցառումներ, որոնց թվում է կանանց ծառայություններից հրաժարվելը կամավոր զինվորական ծառայության անցնելիս: Օրինակ՝ մեկ տարով կին զինվորականների ծառայություններից հրաժարվելը բյուջեին կբերի չորս մլն եվրոյի խնայողություն: «Կանայք մեծ աշխատանք են կատարում զինված ուժերում, բայց մենք պետք է տնտեսենք: Դա կապահովի չորս մլն եվրոյի տնտեսում»,-ասել է Նիինիստյոն:

Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը մարտի 6-ին հայտնել է, որ կանանցից ռեկորդային քանակով դիմումներ են ստացվել զինվորական ծառայություն անցնելու մասին: 2018 թվականին կամավոր զինվորական ծառայությանը մասնակցելու համար կանանցից ստացվել է 1516 հայտ:

Դա 400-ով ավելի է, քան անցյալ տարի, ճշտել է գերատեսչությունը: Ֆինլանդիայում կանայք առաջին անգամ կարողացան զինվորական ծառայություն անցնել 1995 թվականին, այն ժամանակ ստացվել էր 793 հայտ: 1995 թվականից ի վեր Ֆինլանդիայում զինվորական ծառայություն էանցել 8,1 հազար կին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: