Նավթի համաշխարհային գներն աճում են


11:20 , 18 մայիս, 2018

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է «Казинформ»-ը:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,2 դոլարով՝ մինչև 79,3 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX)  կազմում է  71.49 դոլար մեկ բարելի դիմաց: